Շոլցը զանգահարել է Ալիևին
  Շոլցը զանգահարել է Ալիևին
09:01     11 11 2024    
Նոյեմբերի 9-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.infoz-ն՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում կանցլեր Օլաֆ Շոլցը ափսոսանքով նշել է, որ Գերմանիայում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով չի կարողանա մասնակցել՝ Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովի առաջնորդների գագաթնաժողովին։

Անդրադառնալով COP29 կլիմայի համաժողովի հաջող անցկացման կարևորությանը, կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի նոր ֆինանսական նպատակին հասնելու համար:

Նշելով Ադրբեջանի նպատակները՝ որպես COP29-ի հյուրընկալող և նախագահ, պետության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկիրը ձգտում է կամուրջներ կառուցել կողմերի միջև և բարենպաստ հարթակ է ստեղծում արդյունքների վրա կողմնորոշված քննարկումների համար։

Նշելով, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, կանցլեր Օլաֆ Շոլցն այս համատեքստում ասել է, որ նրա երկիրը կոչ է անում կողմերին համարձակ քայլեր ձեռնարկել։
Zinvor.info

Հեշթեգներ. Շոլց   Ալիև  


Լրահոս