Zinvor.info-ն հիշեցնում է, որ կապիտուլյացիայի ակտը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ի պատասխան Հայաստանի սադրանքների՝ ադրբեջանական բանակը Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ հակահարձակման անցավ։ Ադրբեջանական քաջարի բանակը, հետ մղելով հակառակորդի գրոհները, օրեցօր առաջ էր շարժվում:
Շուրջ 30 տարի մեր հողերը օկուպացրած թշնամին առանց հետ նայելու փախավ մարտի դաշտից։ Ամեն օր ճակատից ուրախալի լուրեր էին ստացվում, որոնք ժողովրդին հասցնում էր Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական բանակը թիզ առ թիզ ազատագրեց մեր հողերը՝ դուրս մղելով զավթիչներին և որպես ռազմավար առգրավելով թշնամու տեխնիկան ու զինամթերքը։
Մարտադաշտում ադրբեջանական բանակի ցուցաբերած հերոսությունն ու արիությունը ջախջախեցին հակառակորդին: Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ հայկական բանակում դասալիքների թիվը հասնում էր տասնյակ հազարների։ Ռազմական գործողությունների սրման առաջին իսկ օրը մեր բանակի կողմից մի քանի բնակավայրերի օկուպացիայից ազատագրումը՝ խուճապ և վախ առաջացրեց հակառակորդի անձնակազմի մոտ։
44 օրում ազատագրվեց 5 քաղաք, 4 ավան և 286 գյուղ՝ Ջաբրայիլ քաղաքը և շրջանի 90 գյուղ, Ֆիզուլի քաղաքը և շրջանի 53 գյուղ, Զանգիլան քաղաքը, Մինջիվան, Աղբենդ, Բարթազ ավանները և շրջանի 52 գյուղ, Հադրութ ավանը և Խոջավենդի շրջանի 35 գյուղ, Թերթերի շրջանի 3 գյուղ, Գուբադլի քաղաքը և շրջանի 41 գյուղ, Խոջալուի շրջանի 9 գյուղ, Շուշա քաղաքը, Լաչինի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես նաև Աղդերե և Մուրովդաղ ուղղությամբ Բարթազ, Սղըրթ, Շյուքյուրաթազ բարձունքները ու ևս 5 անանուն գագաթներ։
Նոյեմբերի 8-ին ադրբեջանական բանակի կողմից Շուշա քաղաքի ազատագրումը կանխորոշեց պատերազմի ելքը։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարկադրված էր ստորագրել հրադադարի մասին փաստաթուղթ, ըստ էության՝ կապիտուլյացիայի ակտ։ Դա ադրբեջանական բանակի ջախջախիչ հաղթանակն էր՝ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն ստորագրեցին՝ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիովին դադարեցման մասին։ Այսպիսով, վերջ դրվեց հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտությանը։ Հայտարարության համաձայն՝ Աղդամի, Քելբեջարի և Լաչինի շրջանները առանց մարտի վերադարձվեցին Ադրբեջանին։
Եռակողմ հայտարարության դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական շրջանում իրականացվող լայնածավալ սադրանքները կանխելու, Հայաստանի զինված ուժերի կազմավորումները զինաթափելու ու երկրի տարածքից դուրս բերելու, նրանց ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, հարկադիր վերաբնակների՝ օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսվեցին լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ։
Արդյունքում 24 ժամից էլ քիչ ժամանակում գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ շարքից հանվեցին Հայաստանի զինված ուժերի առաջավոր և խորքային դիրքերն ու երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։ Անջատողականների ջոկատները դիմեցին փախուստի՝ թողնելով իրենց մարտական դիրքերը, զենքն ու զինամթերքը։ Շուտով Ղարաբաղի անօրինական զինված կազմավորումները և անջատողական վարչակարգը սպիտակ դրոշ բարձրացրին և հանձնվեցին՝ խոստանալով կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները։
Հոկտեմբերի 15-ին պետության ղեկավարն այցելեց Խանքենդի քաղաք, Խոջավենդի, Շուշայի, Խոջալուի, Աղդերեյի շրջաններ, եղավ Ասկերանի ամրոցում: Այժմ Ադրբեջանի դրոշը ծածանվում է երկրի ողջ տարածքում։