Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Լուոնգ Կուոնգին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է ադրբեջանա-վիետնամական հարաբերությունների հաջող զարգացումը, գոհունակություն հայտնել միջպետական կապերի և համագործակցության ներկա մակարդակից։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և Վիետնամը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել բարեկամական կապերի հետագա ընդլայնման և փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Իլհամ Ալիևն իր գործընկերոջը հաջողություն է մաղթել այս պատասխանատու պաշտոնում` ի շահ բարեկամ վիետնամցի ժողովրդի։