Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«1926 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանում առաջին անգամ սկսվեց ռադիոհաղորդումների հեռարձակումը։ Բաքվի հեռուստատեսային ստուդիան առաջին անգամ եթեր դուրս եկավ 1956 թվականի փետրվարի 14-ին։ Մենք տեսնում ենք ռադիոալիքների քանակի աճ, վերջին շրջանում նոր հեռուստաալիքների ի հայտ գալը, և դա դրական միտում է»,- ասվում է Հիքմեթ Հաջիևի գրառման մեջ: