Միշուստինն ու Ասադովը քննարկել են համագործակցության արդիական հարցեր
 Միշուստինն ու Ասադովը քննարկել են համագործակցության արդիական հարցեր
10:29     05 11 2024    
Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում։

«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի միջև։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միշուստին   Ասադով  


Լրահոս