Թուրքիայի դեսպան. Մենք մտադիր ենք Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի
  Թուրքիայի դեսպան.  Մենք մտադիր ենք Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի
09:15     30 10 2024    
Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը 8 մլրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։

Այս մասին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ասել է՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 101-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը։

Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի յուրահատուկ եղբայրություն.

«Ադրբեջանն իր ուժերով ապահովեց արդարությունը Հարավային Կովկասում, ինչը չկարողացավ ապահովել համաշխարհային համակարգը։ Բոլորը պետք է իմանան, որ այն խաղաղությունը, որը կհաստատվի տարածաշրջանում, օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Թուրքիան այս ճանապարհին միշտ կլինի Ադրբեջանի կողքին, և ոչ մի ուժ չի կարողանա խաթարել այդ բարեկամությունը»։

Դեսպանն ասել է, որ Թուրքիան լիակատար աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի ժամանակ. «Թուրքիան համաժողովին կմասնակցի ամենաբարձր մակարդակով»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս