Սեիդով. ՄՄ-ն ժամանակին է արձագանքել Եվրախորհրդարանի անհեթեթ մեղադրանքներին
  Սեիդով.  ՄՄ-ն ժամանակին է արձագանքել Եվրախորհրդարանի անհեթեթ մեղադրանքներին
14:07     29 10 2024    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ժամանակին է արձագանքել Եվրախորհրդարանի անհեթեթ մեղադրանքներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին խորհրդարանի լիագումար նիստում ասել է՝ Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը։

Նա նշել է, որ արևմտյան որոշ կառույցներ արդեն նման գործողություններ են ձեռնարկել, իսկ այնուհետև ներողություն խնդրել։

«Եվրախորհրդարանի 120 անդամներ դեմ են արտահայտվել այս փաստաթղթին [Ադրբեջանի դեմ մեղադրանքներով]։ Եվրախորհրդարանի այս քայլին արձագանքել են նաև Հունգարիան, Իտալիան, Թուրքիան, որը Եվրամիության կազմում չէ, Սերբիան և այլ երկրներ։ Այս հարցում իր հաստատակամ դիրքորոշումն է հայտնել նաև Վրաստանը։ Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է համախմբվել նման գործողությունների դեմ»,- ասել է Սեիդովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս  


Լրահոս