Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ Սահիր Շամշադ Միրզայի այցը լավ հնարավորություններ է բացում՝ պաշտպանական և այլ ոլորտներում մեր երկրների միջև ամուր համագործակցության հարցերը քննարկելու համար։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը մշտապես աջակցել և աջակցելու են միմյանց՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում։
Նախագահը նշել է, որ ադրբեջանա-պակիստանյան համագործակցության հիմնական ուղղություններն արդեն որոշված են՝ հավելելով, որ Պակիստան կատարած իր պետական այցի ընթացքում հայտարարություն է արվել՝ այս երկրում Ադրբեջանի կողմից 2 մլրդ դոլարի ներդրման հնարավորության մասին, և այդ ոլորտում սերտ համագործակցությունը կարող է շահավետ լինել երկու կողմերի համար:
Անդրադառնալով պաշտպանության ոլորտում կապերին, Իլհամ Ալիևը գոհունակությամբ հիշել է, որ որոշ ժամանակ առաջ ծանոթացել է JF-17C ինքնաթիռներին, որոնք ներառվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում, և ընդգծել, որ այդ ինքնաթիռները լավագույններից են աշխարհում։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ այս իրադարձությունը ծառայել է ադրբեջանա-պակիստան պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդմանը։
Zinvor.info