Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը։
Միևնույն ժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը՝ թելադրված պատմականորեն բարեկամության, եղբայրության և բարիդրացիության պայմաններում ապրած մեր ժողովուրդների կամքով և մեր երկրների դիրքերը Հարավային Կովկասում և ավելի լայն աշխարհագրությունում հետագա ամրապնդմանը։
Մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու համար հրավիրում եմ Ձեզ հարմար ժամանակ պաշտոնական այց կատարել Ադրբեջան։
Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ուղղված մեր ռազմավարական գործընկերության ամրապնդմանը` հանուն մեր ժողովուրդների բարգավաճման, մեր տարածաշրջանի բարօրության և անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևով մեր փոխշահավետ գործունեության հաջող շարունակման»,-ասված է Ադրբեջանի նախագահի շնորհավորական ուղերձում։
Zinvor.info