Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի ողջ ժողովրդին այս երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է արդյունավետ գործընկերության զարգացմամբ և եղբայրական Ղազախստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ՝ տնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և Ղազախստանը հաջողությամբ կշարունակեն համատեղ ջանքերը ադրբեջանա-ղազախական կապերի ընդլայնման ուղղությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, խորացնելու համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության, մեր երկրների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի բարգավաճման, ռազմավարական գործընկերությունների և դաշինքների հետագա ամրապնդման համար: