Ինդոնեզիան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից իր քաղաքացիների տարհանման համար
Ինդոնեզիան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից իր քաղաքացիների տարհանման համար
11:51     23 06 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ իր ինդոնեզացի գործընկեր Սուգիոնոյի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։

Կողմերը հանդիպել են՝ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում։

Նախարարները մտահոգություն են հայտնել՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման վերաբերյալ։ Ինդոնեզական կողմը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից իր քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։

Ընդգծվել է Ադրբեջանի և Ինդոնեզիայի միջև մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսության, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը։

Նշվել է՝ ՄԱԿ-ի, ԻՀԿ-ի, Չմիավորման շարժման, D-8-ի և այլ համաշխարհային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման կարևորությունը։

Նախարարները քննարկել են նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ինդոնեզիա  


Լրահոս