Ադրբեջանի և Բանգլադեշի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության ընդլայնումը
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Ադրբեջանի և Բանգլադեշի միջև առկա երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և ապագա համագործակցության հեռանկարների շուրջ:
Կողմերը ընդգծել են՝ բարձր մակարդակի շփումների, փոխադարձ այցելությունների և միջգերատեսչական համագործակցության, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի կարևորությունը հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպմանը քննարկվել են՝ առևտրի, կրթության և թվային կառավարման ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար առանց վիզային ռեժիմը։ Կողմերը ընդգծել են համապատասխան պետական մարմինների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։