Ադրբեջանի ԱԳՆ-ում մտահոգված են Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներով
 Ադրբեջանի ԱԳՆ-ում մտահոգված են Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներով
09:28     23 06 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ նախարարությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ նախապատվություն տալ երկխոսությանը և դիվանագիտությանը։

«Խորը մտահոգություն ենք հայտնում՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ ռազմական գործողություններից հետո իրավիճակի հետագա սրման կապակցությամբ։

Բոլոր կողմերին կոչ ենք անում՝ զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից և նախապատվություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ առկա խնդիրները լուծելու համար», - նշվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս