ԱԳՆ. Ադրբեջանը խստորեն դատապարտում է Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը
  ԱԳՆ.  Ադրբեջանը խստորեն դատապարտում է Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը
17:36     23 06 2025    
Ադրբեջանը խստորեն դատապարտում է երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ Х սոցիալական ցանցում զետեղված հայտարարության մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և այս անիմաստ բռնության ակտից տուժած բոլոր անձանց։ Մենք համերաշխություն ենք հայտնում Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝ կոչ անելով միասնության ծայրահեղականության դեմ պայքարում», - ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս