Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է. ՌԼԴԿ առաջնորդ
 Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է.  ՌԼԴԿ առաջնորդ
09:51     24 10 2024    
Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին News.ru-ի թղթակցին ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ BRICS-ի XVI գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Կազանում։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսի մթնոլորտ է տիրել Կազանի Տուկայի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման ժամանակ, Լեոնիդ Սլուցկին ասել է. «Եղբայրական և բարեկամական»:

«Սա մեր ամենաստրատեգիական, կարևոր և վստահելի գործընկերն է», - ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան