Հաջիևը կտրուկ պատասխանել է եվրահանձնակատարին: «Խորհուրդ եմ տալիս լրջորեն զբաղվել ԵՄ-ում մարդու իրավունքների աճող խնդիրներով»
  Հաջիևը կտրուկ պատասխանել է եվրահանձնակատարին:  «Խորհուրդ եմ տալիս լրջորեն զբաղվել ԵՄ-ում մարդու իրավունքների աճող խնդիրներով»
09:05     24 10 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին եված հարցազրույցում կտրուկ պատասխանել է Մարդու իրավունքների հարցերով եվրոպական հանձնակատարին և Եվրախորհրդարանին, հայտնում է Zinvor.info-ն։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցչի խոսքով՝ որը մեջբերում է Politico-ն, այս երկու կառույցները գտնվել են Ադրբեջանի վաղեմի մրցակցի՝ Հայաստանի ազդեցության տակ։

«Եվրախորհրդարանում որոշ քննարկումներ հիշեցնում են աբսուրդի թատրոն կամ կրկես։ Աշխարհը տեսել է կոռուպցիայի ամոթալի պրակտիկան այս հաստատությունում։ Իմ երկրին բարձրաձայն դեմ արտահայտվողներից շատերին աջակցում է հայկական լոբբին և Հայաստանի կառավարության PR-ն ու լոբբիստական արշավը։ Ես նաև խորհուրդ կտայի ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին այլոց քարոզ կարդալու փոխարեն լրջորեն զբաղվել Եվրամիությունում մարդու իրավունքների աճող խնդիրներով»,- ասել է Հաջիևը։

Նրա խոսքով, «հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերը, որոնք սպանել են Ադրբեջանի անմեղ քաղաքացիների, հավասարազոր են նացիստական ռազմական հանցագործների ազատ արձակմանը»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև  


Լրահոս