Ալիևը ժամանել է Կազան
 Ալիևը ժամանել է Կազան
12:47     23 10 2024    
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ մասնակցելու BRICS-ի' Outreach/BRICS+ ձևաչափով XVI գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Կազանի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս նախագահի ինքնաթիռը ուղեկցվել է ռազմական ուղղաթիռներով։ Կազանի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։ Իլհամ Ալիևին դիմավորել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Կազան   BRICS  


Լրահոս