Հաջիևն ու Բայրամովը հանդիպել են մահմեդական երկրների դեսպանների հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ
 Հաջիևն ու Բայրամովը հանդիպել են մահմեդական երկրների դեսպանների հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ
09:29     23 10 2024    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպում են ունեցել Ադրբեջանում հավատարմագրված մահմեդական երկրների դեսպանների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում զետեղված հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում հյուրերին տեղեկատվություն է տրվել Ադրբեջանի և իսլամական աշխարհի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև COP29-ի շրջանակներում Ադրբեջանի հայացքների ու առաջնահերթ ոլորտների վերաբերյալ: Հիքմեթ Հաջիևն ու Ջեյհուն Բայրամովը պատասխանել են դեսպանների հարցերին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս