Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկու համաձայնագրերին
 Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկու համաձայնագրերին
17:43     22 10 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առողջապահության, բժշկական կրթության և բժշկական գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը հաստատել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պարենային անվտանգության գործակալության և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռուսաստանի Դաշնություն) միջև սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Նշենք, որ երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են այս տարվա օգոստոսի 19-ին Բաքվում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս