Զախարովա. Ադրբեջանը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները հայերի Ղարաբաղ վերադառնալու համար
  Զախարովա. Ադրբեջանը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները հայերի Ղարաբաղ վերադառնալու համար
09:28     17 10 2024    
Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ընձեռել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանն ինքնակամ լքած հայերի վերադարձի մասին։

«Մենք բազմիցս ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են եղել բնակչության վերադարձին։ Վերադարձի հնարավորություն կար և հիմա էլ կա։ Պարզապես պետք է օգտվել այս հնարավորությունից... Պաշտոնական Երևանը որևէ բան արե՞լ է մարդկանց վերադարձին նպաստելու համար», - ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան  


Լրահոս