Ադրբեջանը և ՄԱԿ-ը հուշագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ
Ադրբեջանը և ՄԱԿ-ը հուշագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ
12:08     16 10 2024    
Ադրբեջանի կառավարության և Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է COP29-ի X սոցիալական ցանցի էջում։

Հուշագիրը ստորագրվել է Բաքվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (Pre-COP29) Կողմերի համաժողովի նախնական խորհրդակցության շրջանակներում։

Փաստաթուղթն արտացոլում է անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքներն ու կառուցվածքը ինչպես COP29-ի հարթակում, այնպես էլ դրանից դուրս:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս