Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը երբեք չի կապել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը COP29-ի հետ
  Պետքարտուղարություն.  ԱՄՆ-ը երբեք չի կապել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը COP29-ի հետ
09:12     16 10 2024    
ԱՄՆ-ը երբեք չի կապել Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը COP29-ի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք երբեք չենք կապել այս համաձայնագիրը COP29-ի հետ: Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի: Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- պարզաբանել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն   Ադրբեջան  


Լրահոս