Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Միլլի Մեջլիսին, այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում։
Խոսնակն ընդգծել է, որ կայուն զարգացման նպատակներն ու խնդիրները ներառված են Ադրբեջանի ազգային զարգացման ծրագրերում և ռազմավարություններում։ Ժամանակակից նորարարությունները և մրցունակ մարդկային կապիտալը մինչև 2030 թվականը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ռազմավարության հինգ առաջնահերթ ուղղություններից մեկն է։