ԱԱՀ. Հայաստանն անտեսում է ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու իրավունքը
  ԱԱՀ.  Հայաստանն անտեսում է ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու իրավունքը
10:05     14 10 2024    
Արևմտյան Ադրբեջան համայնքը (ԱԱՀ) մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հայտարարությունը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում` կապված Ադրբեջանի Ղարաբաղի շրջան հայերի վերադարձի հետ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԱՀ-ի հայտարարությանը։

«Այն փաստը, որ Հայաստանի ղեկավարությունը խոսում է Ղարաբաղը լքած հայերի վերադարձի մասին, որոնք մերժեցին վերաինտեգրման Ադրբեջանի առաջարկը, բայց միևնույն ժամանակ լռում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, անհեթեթ է։

Սա ակնհայտորեն ցույց է տալիս հայկական կողմի խտրական քաղաքականությունը։

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի ղեկավարության կողմից վերադարձի հարցում փոխադարձության սկզբունքի անտեսումը և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի խախտումը։ Մենք պահանջում ենք այս երկրի կառավարությունից պայմաններ ստեղծել ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱԱՀ