Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ Դուշանբեում Տաջիկստանի Սահմանադրության 30-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովում։
Գաֆարովան նշել է, որ ադրբեջանցի և տաջիկ ժողովուրդներին միավորում է դարավոր պատմությունը, մշակույթը, կրոնը, ընդհանուր արժեքներն ու ավանդույթները։ «Մեր ժողովուրդները միշտ ապրել են խաղաղության, հանգստության, բարեկամության և փոխըմբռնման պայմաններում։ Միջպետական հարաբերությունները կառուցված են հենց այս ամուր հիմքի վրա»,- ընդգծել է Գաֆարովան։
Նա հավելել է, որ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հատուկ դեր են խաղացել այդ հարաբերությունների զարգացման գործում։
Zinvor.info