Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, այս պահին նախաձեռնությանը միացել է 127 երկիր։
«Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծելու հակամարտությունների և կլիմայի փոփոխության միջև կապը, առավել խոցելի խմբերին պաշտպանելու համար հավաքական լուծումներ գտնելու կարևորությունը, ինչպես նաև խրախուսելու դրական ազդակն ու համագործակցությունը, որոնք կարող են խաղաղություն բերել ժողովուրդներին:
Ուղերձը պարունակում է խնդրանք բոլոր կողմերին պահպանել հրադադարը նոյեմբերին COP29-ի ժամանակ և վստահություն է հայտնում, որ մարդկությունը կարող է հաղթահարել քաղաքական մարտահրավերները և համերաշխություն ցուցաբերել COP29-ի հիմնարար ուղերձի նկատմամբ:
Հրադադարի մասին համատեղ կոչին աջակցում են ոչ միայն պետությունները, այլ նաև հազարից ավելի միջազգային կառույցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ազդեցիկ հասարակական գործիչներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info