Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովի (COP29) նախապատրաստական աշխատանքները և այս համաժողովում Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունները։
Ամինա Մոհամմեդն ընդգծել է Ադրբեջանի դերի կարևորությունը բազմակողմ դիվանագիտության մեջ և բարձր է գնահատել երկրի գործունեությունը COP29-ի կազմակերպման գործում։ Նա նաև նշել է Ապագայի գագաթնաժողովի ընթացքում ընդունված վերջնական փաստաթղթի կարևորությունը, որում արտացոլված են խաղաղության, անվտանգության, նոր տեխնոլոգիաների և ֆինանսական ճարտարապետության հարցերը։
Zinvor.info