Ալիև. Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրվող նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն
  Ալիև.  Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրվող նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն
16:14     08 10 2024    
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրվող նախագծերը մշտական ուշադրություն և վերահսկողություն են պահանջում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Օրակարգը (երկկողմ հարաբերությունների - խմբ.) բավականին ընդարձակ է, և այն նախագծերը, հատկապես նորերը, որոնք մենք նախանշել ենք օգոստոսին Բաքվում, պահանջում են, իհարկե, մեր մշտական ուշադրությունն ու վերահսկողությունը»,- նշել է պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ օրակարգը ձննելու և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ քայլեր որոշելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս