Կկայանա՞ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում
  Կկայանա՞  Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում
16:03     08 10 2024    
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն ծրագրում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ոչ, մենք չենք պայմանավորվել եռակողմ հանդիպման մասին: Բայց նման միտք կար»,- լրագրողներին ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել նման ձևաչափին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին-Ալիև-Փաշինյան  


Լրահոս