ԱԺ պատգամավորները դիմել են Բայրամովին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը խզելու և USAID-ի ծրագրերը կասեցնելու խնդրանքով
 ԱԺ պատգամավորները դիմել են Բայրամովին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը խզելու և USAID-ի ծրագրերը կասեցնելու խնդրանքով
14:04     08 10 2024    
Պատգամավորները դիմել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Նա նշել է, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է. «Ադրբեջանը երկիր է, որը վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն, սեփական ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը. «Ոչ ոք չի կարող մեզ որևէ բան թելադրել կամ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԺ   USAID  


Լրահոս