Կորոտչենկո. Հայաստանը չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել
  Կորոտչենկո.  Հայաստանը չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել
11:43     08 10 2024    
Արևմուտքն աջակցում է Հայաստանին Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն թույլ չտալու համար:

Ըստ Zinvor.info-յի՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Իգոր Կորոտչենկոն։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական և ռազմատեխնիկական աջակցությանը, նրանք պաշտպանում են սեփական ազգային շահերը։ Վաշինգտոնին, Փարիզին և Բրյուսելին պետք չէ խաղաղ, հանգիստ Հարավային Կովկաս: Նրանք կցանկանային լծակներ ունենալ Ադրբեջանի վրա: Ահա թե ինչու [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի ռեժիմն այսօր ստանում է հետախուզական, նյութատեխնիկական և ռազմական աջակցություն։ Ընդհանրապես, Հայաստանը զարգացնում է իր մկանները, դա արվում է միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ խաղաղություն և հանգստություն Հարավային Կովկասում»,- ասել է Կորոտչենկոն։

Նա բացատրել է, որ այս տարածաշրջանով անցնում են կարևոր տրանսպորտային միջանցքներ, այն նաև հարուստ է էներգետիկ ռեսուրսներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Կորոտչենկո   Հայաստան  


Լրահոս