Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական. Բաքուն և Երևանը դժգոհ են Հայաստանում ԵՄ առաքելությունից
|
|
Բաքուն և Երևանը դժգոհ են Հայաստանում հակամարտությունը լուծելու համար Եվրամիության (ԵՄ) առաքելության գործունեությունից։ Այսպես է մեկնաբանել բրյուսելցի դիվանագետների աշխատանքը ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Lenta.Ru-ն։
|
Ռուսաստանի ղեկավարի օգնականը նշել է, որ հակամարտության կարգավորմանը մասնակցելու Եվրամիության փորձերը հարուցում են բանակցային գործընթացի կողմերի դժգոհությունը։
«Չի ողջունվում նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությունը։ Ուզում եմ ասել, որ այդ առաքելությունը, ցավոք, ընդլայնվում է»,- նշել է Ուշակովը:
Հեշթեգներ.
Ռուսաստան
Ադրբեջան