Բաքվում Իսրայելի դեսպանատունը իջեցրել է իր դրոշները
 Բաքվում Իսրայելի դեսպանատունը իջեցրել է իր դրոշները
09:09     08 10 2024    
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը իջեցրել է իր դրոշը՝ ի հիշատակ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից իրականացված հարձակման զոհերի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X-ի իր էջում գրել է դեսպան Ջորջ Դիկը։

«Այսօր մենք իջեցրինք մեր դրոշը և Բաքվում մեր դեսպանատանը հուզիչ հիշատակի արարողություն անցկացրեցինք՝ ի հիշատակ հոկտեմբերի 7-ի ջարդերի զոհերի։ Մեզ միացան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, ինչպես նաև հրեական համայնքի ղեկավարները։ Թող օրհնվի զոհերի հիշատակը, իսկ պատանդները շուտով վերադառնան իրենց ընտանիքների մոտ»,- գրել է դիվանագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս