Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Սուլեյմանովն իր հոդվածում ընդգծել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացումը կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ կլիմայական գործողություններին նվիրված նման նշանակալից միջոցառում կանցկացվի մեր տարածաշրջանում։ Չնայած, որ COP-ը ոմանց կողմից դիտարկվում է որպես բանավեճի հարթակ, Ադրբեջանը կարևորում է գործնական մեխանիզմների ստեղծումը՝ ուղղված կլիմայի ֆինանսավորման, ածխածնի շուկաների և փոքր կղզի պետություններին աջակցելու հետ կապված հարցերի լուծմանը:
«Ադրբեջանին քննադատողներին պետք է հիշեցնել, որ հենց Հայաստանն է 30 տարի օկուպացիայի տակ պահել մեր հողերը և էթնիկ զտումներ իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս փաստը հաստատված է միջազգային փաստաթղթերով»,- ընդգծել է դիվանագետը։
Սուլեյմանովը նաև նշել է, որ Հայաստանը, չնայած իր հռչակած անկախությանը, երբեք չի հասել լիարժեք ինքնիշխանության և ստիպված է եղել ապավինել արտաքին աջակցությանը։ Ադրբեջանական տարածքների ազատագրումը Հայաստանի համար բացեց իսկապես անկախանալու հնարավորություն, ինչը բազմիցս խոստովանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոր իրողություններում Հայաստանը պետք է շտկի անցյալի սխալները և համագործակցություն հաստատի հարևան երկրների հետ»,- նշել է Սուլեյմանովը։