Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Politico-ին: «Սխալ է СОР-ը քաղաքական գործիք դարձնելը»
  Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Politico-ին:  «Սխալ է СОР-ը քաղաքական գործիք դարձնելը»
08:52     07 10 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ամերիկյան E&E News-ի (Politico-ի մասնագիտացված պարբերական) պարբերականին։

Իր հայտարարության մեջ նա Պետդեպարտամենտին կոչով դիմած կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության մեջ։ Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովի նախօրեին Կոնգրեսի 60 հայամետ անդամներ՝ հայտնի Ֆրենկ Փալոունի գլխավորությամբ, նամակ էին ուղարկել Պետդեպարտամենտին, որում կոչ էին անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իբր «ռազմական հանցագործությունների, պատանդառության և Հայաստանի տարածքի անօրինական օկուպացիայի համար»:

«Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը (Պետդեպարտամենտին ուղղված դիմումը ստորագրողները - խմբ.) սերտ կապի մեջ են Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական խմբերի հետ։ Հավանական է, որ ընտրություններին նախապատրաստվող Կոնգրեսի որոշ անդամներ ֆինանսական աջակցության և հայկական լոբբիի ձայների կարիք ունեն: СОР-ը քաղաքական գործիք դարձնելը և երկրների դեմ արշավ իրականացնելը ճիշտ չէ։ Սա կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնական նպատակներից շեղելու փորձ է։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը գլոբալ խնդիր է, որն ազդում է ողջ աշխարհի վրա։ Ադրբեջանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գալիք COP29 համաժողովը վերածվի հաջողության պատմության և առաջ մղի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային օրակարգը»,- ասվում է Հիքմեթ Հաջիևի պատասխանում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս