Ադրբեջանը Հայաստանին ընտրություն կատարելու կոչ է արել
 Ադրբեջանը Հայաստանին ընտրություն կատարելու կոչ է արել
08:47     07 10 2024    
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում հրաժարվել սադրիչ քայլերից, դրսևորել քաղաքական կամք և պատասխանատվություն կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհին մնացած խոչընդոտները վերացնելու համար, առաջին հերթին ուղղումներ կատարելով իր Սահմանադրության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող այլ օրենսդրական ակտերում:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կամ շարժվել կարգավորման գործընթացի ավարտի ճանապարհով, կամ շարունակել առճակատումը բոլոր ուղղություններով։ «Ադրբեջանը հավատարիմ է իր նախաձեռնած կարգավորման գործընթացին և շարունակում է հետևողականորեն առաջ շարժվել քաղաքական իմաստության և պատասխանատվության ոգով», - ասված է հայտարարության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս