Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է նախարարության X-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ։
«Խոր վշտով տեղեկացանք Բոսնիա և Հերցեգովինայի Յաբլանիցա քաղաքում սողանքների և ջրհեղեղների հետևանքով առաջացած ավերածությունների մասին, որոնց հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, վիրավորվել և անհետ կորել: Մենք մեր ցավակցությունն ենք փոխանցում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում Բոսնիա և Հերցեգովինային»,- ասված է հաղորդագրության մեջ։