Հաջիևը՝ «Սկադ» հրթիռներով հայերի կողմից Գյանջայի հրթիռակոծության նպատակի մասին
  Հաջիևը՝ «Սկադ» հրթիռներով հայերի կողմից Գյանջայի հրթիռակոծության նպատակի մասին
15:42     04 10 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գրառում է արել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից Գյանջայի հրթիռակոծության չորրորդ տարելիցի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում զետեղված հրապարակման մեջ Հիքմեթ Հաջիևը նշում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին ադրբեջանական Գյանջա քաղաքը և նրա խաղաղ բնակիչները Հայաստանի կողմից ենթարկվեցին «Սկադ» բալիստիկ հրթիռների հարձակմանը։ Սա, իր հերթին, Եվրոպայում բալիստիկ հրթիռների առաջին կիրառումն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հարձակումների նպատակը բնակչությանը մեծ կորուստներ պատճառելն ու սարսափ տարածելն էր։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս