Ադրբեջանցի պատգամավորը քննադատել է Եվրախորհրդարանի կողմնակալ քայլը
 Ադրբեջանցի պատգամավորը քննադատել է Եվրախորհրդարանի կողմնակալ քայլը
11:04     04 10 2024    
Նախօրեին Բրյուսելում կայացած նիստում ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն ընտրվել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահի առաջին տեղակալ, այս ընտրությունները Ադրբեջանում բացասաբար են ընդունվել։

Այս մասին Zinvor.info=-յին հայտնել է Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Գայա Մամեդովը։

Նրա խոսքով, տխրահռչակ ադրբեջանաֆոբ Լուազոն որպես իր կյանքի առաքելություն սահմանել է ոչ միայն Ադրբեջանին վնասելը, այլև Եվրամիության հետ այդ երկրի հարաբերությունները խաթարելը։

Գայա Մամեդովը նշել է, որ Լուազոյի նման ծայրահեղական և ռասիստական հայացքներ ունեցող անձին այս պաշտոնում ընտրելը միանգամայն սխալ և սադրիչ քայլ է։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրախորհրդարան  


Լրահոս