Ասադովը հանդիպել է բելառուս գործընկերոջ հետ
Ասադովը հանդիպել է բելառուս գործընկերոջ հետ
10:47     04 10 2024    
Պաշտոնական այցով Մինսկում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 3-ին հանդիպել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ կառավարությունների ղեկավարները նախ նեղ կազմով հանդիպում են անցկացրել, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում գոհունակություն է արտահայտվել ադրբեջանա-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակից, նշվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ գործընկերության դինամիկ զարգացումը երկու երկրների նախագահների սերտ շփումների և համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս առումով ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Բելառուսի նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցի կարևորությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս