Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ռուսաստանը ողջունում և աջակցում է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալուն և BRICS-ի երկրների հետ նրա ավելի սերտ փոխգործակցությանը։ Այդ կազմակերպություններն արդեն հեղինակավոր ու հարգված են աշխարհում... Իմ կարծիքով, միջազգային կառույցների հետ ավելի սերտ փոխգործակցությունը, իհարկե, օգուտ կբերի հենց Ադրբեջանին, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական դիվիդենտներ։ Մեր երկրները՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, ստանում են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հավելյալ հարթակ և, իհարկե, մենք հետամուտ ենք լինելու վերոնշյալ կազմակերպությունների ընդհանուր կանոնադրական նպատակներին»,- ասել է Նարիշկինը։
Zinvor.info