Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում անհայտ կորածների խնդրի լուծման թեմային նվիրված միջազգային համաժողովում ասել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Գազանֆար Ահմեդովը։
«Ազատագրված տարածքներում շատ գերեզմաններ կան: Աշխատանքային խումբը շարունակում է համապատասխան տեղեկություններ հավաքել այդ վայրերի մասին»,- նշել է Ահմեդովը։
Բացի այդ, նրա խոսքով, մարդկային մնացորդների նույնականացման համար անհայտ կորածների ընտանիքների անդամներից վերցվել են կենսաբանական նմուշներ: