Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համայնքի հայտարարության մեջ ասվում է. «Վերադարձի իրավունքը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների անբաժանելի մասն է։ Իսկ Սիմոնյանն այս իրավունքը ներկայացնում է որպես տարածքային պահանջ՝ ըստ երևույթին այն պատճառով, որ իր երկիրը մշտապես թաքնվում է մարդու իրավունքների հետևում՝ վարելով իր ագրեսիվ քաղաքականությունը։ Սիմոնյանի հայտարարությունը՝ ադրբեջանցիներին «իրենց պատմական հայրենիքը փնտրելու» համար Ալթայի լեռներ ուղարկելու մասին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավար շրջանակներում տիրում է ռասիզմի և էթնիկական բացառիկության գաղափարախոսությունը»։