Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ին Վարշավայի «Մարդկային չափումների» համաժողովում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի արած հայտարարությունը:
«Հատկանշական է, որ չնայած ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի և ադրբեջանցիների ջարդերի ժամանակ Հայաստանի կողմից մարդկության դեմ իրականացված լայնածավալ հանցագործություններին, ամերիկյան կողմը միայն հիմա է խոսում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարևորության մասին։ Միացյալ Նահանգները գրեթե 30 տարի աչք է փակել Հայաստանի հանցագործությունների վրա:
Եթե ամերիկյան կողմը ցանկանում է դրսևորել անաչառություն և արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի, որ հետաքննվեն Հայաստանի կատարած բազմաթիվ հանցագործությունները, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև։
Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության արդյունքում արված միակողմանի հայտարարություն, որի նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը և շեղել ուշադրությունը հայկական ագրեսիայի ժամանակ հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումից»,- ասել է Այխան Հաջիզադեն: