Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալին տարերային աղետի կապակցությամբ
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալին տարերային աղետի կապակցությամբ
12:07     01 10 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ցավակցություն է հայտնել Նեպալին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։

«Խորապես վշտացած ենք Նեպալում ջրհեղեղների և սողանքների մասին լուրերով, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք են խլել: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս դժվար օրերին մենք համերաշխ ենք Նեպալի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս