Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է COP29 օրակարգը
Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է COP29 օրակարգը
10:32     28 09 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ հանդիպմանը քննարկել է COP29-ի օրակարգը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նախարար Բայրամովը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում նախարարն իր զրուցակցին տեղեկացրել է, որ COP29-ի հիմնական ուղղություններն են կլիմայական ֆինանսավորումը, տնտեսական զարգացումը՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև ամենաքիչ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների խոցելիությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ   COP29  


Լրահոս