Խորին հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում մեր նահատակներին. ԱՀ ԱԳՆ
 Խորին հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում մեր նահատակներին.  ԱՀ ԱԳՆ
15:56     27 09 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը գրառում է արել Հայրենական պատերազմի մեկնարկի չորրորդ տարեդարձի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հրապարակման մեջ ասվում է.

«Այսօր լրանում է 44-օրյա Հայրենական պատերազմի մեկնարկի 4 տարին, որի արդյունքում վերականգնվեց մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ ադրբեջանական քաջարի բանակի վճռականության և կամքի շնորհիվ վերջ տրվեց մեր հողերի գրեթե 30-ամյա օկուպացիային, մեր քաղաքացիների հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի խախտմանը։ Հիշատակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում մեր նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ովքեր մեզ նվիրեցին այս պատմական հաղթանակը»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս