Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Լիբանանի և Իսրայելի միջև անվտանգության ներկայիս լարված իրավիճակի պատճառով մենք ընդգծում ենք 2024 թվականի օգոստոսի 3-ին և 5-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված ճամփորդական նախազգուշացումների խստիվ պահպանման կարևորությունը։ Միևնույն ժամանակ Իսրայելում արտակարգ դրության հայտարարման պատճառով մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս չմեկնել Իսրայելի լիբանանյան սահմանին մոտ գտնվող տարածքներ և գործել տեղական իշխանությունների կողմից տրամադրված անվտանգության հրահանգներին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։