Բայրամովը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակը
 Բայրամովը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակը
09:34     26 09 2024    
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X-ի էջում զետեղված գրառման մեջ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև ընթացիկ համագործակցության օրակարգը, մտքեր են փոխանակել մարդու իրավունքների հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել հակամարտությունից հետո տարածաշրջանային իրավիճակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ՄԱԿ  


Լրահոս