Այս մասին
Zinvor.info-յին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Բլինկենի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են Վաշինգտոնում այս տարվա հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շուրջ:
Նրանք նշել են Ադրբեջանի և Հայաստանի առաջընթացը պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման ճանապարհին և պայմանավորվել շարունակել աշխատանքը այս ուղղությամբ: